Սալսա, հիփ-հոփ, լատինո, տանգո, վալս, ջայվ, այս ամենը ներկայացվում է «Պարիր, թե կարող ես» նախագծում, որը շուտով կմոտենա իր ավարտին, և արդեն հայտնի են կիսաեզրափակիչ անցած վեց մասնակիցների անունները: Նրանք են` Լոլան, Արմինան, Անին, Հովոն, Արմանը և Վահանը: Կիսաեզրափակչում մասնակիցները ներկայացրել են հետևյալ պարերը` ջազ, ջայվ, չաչաչա, ժամանակակից, ռումբա և հիփ-հոփ: Մասնակիցներից վեցն էլ օժտված են առանձնահատուկ տաղանդով և ողջ նախագծի ընթացքում ներկայացրել են փայլուն համարներ, հատկապես դասական պարուհի Լոլա Քարամյանի ելույթները առանձնանում են իրենց զգացմունքայնությամբ և հմայքով: Նախագծի ժյուրիի անդամներն իրենց գոհունակությունն են հայտնում բոլոր մասնակիցների ներկայացրած ելույթների վերաբերյալ, սակայն Լոլայի վերջին ելույթը ցնցեց բոլորին: Ժյուրիի անդամները Լոլայի լավ կատարման հետ այս անգամ գնահատեցին նաև նրա դերասանական խաղը, որը էլ ավելի վառ դրսևորվեց նրա ջազ կատարման մեջ:
Հիշեցնենք, որ «Պարիր, թե կարող ես» շոու ծրագրի շրջանակներում, չորրորդ գալահամերգի ընթացքում` դասական պարուհի Լոլա Քարամյանը զարմացրեց ժյուրիին, ողջ պարը վնասված ծնկով պարելով: Սակայն այդ խոչընդոտները չեն խանգարել, որ պարուհին և նրա պարընկեր Հովհաննես Սարգսյանը զարմացնեն ներկաներին:
 Նշենք, որ «Պարիր, թե կարող ես» նախագծին մնացել են վերջին գալա համերգները:
Լոլան ինչպես միշտ փայլում էր բեմում (video)
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					