«ԲԿՄԱ»-ի նախագահի սպորտային հարցերով խորհրդական Վալերի Նեպոմնյաշչին Спорт Экспресс-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
Նա, համեմատելով Լուկաս Բարիոսին, ով կարող է փոխարինել վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանին ԲԿՄԱ-Սպարտակ դերբիի ժամանակ, և հայազգի հարձակվողին, նշել է.«Նրանք լրիվ տարբեր ոճի ֆուտբոլիստներ են: Մովսիսյանը գոլ-մարդ է: Բարիոսը ավելի լավ խաղում է փոխանցումների ժամանակ, նրանից դժվար է գնդակ խլել, իր վրա շատ տուգանայիններ է վաստակում: Երևում է, որ մեծ վարպետ է, չնայած դեռևս իր լավագույն մարզավիճակում չէ»:
Նա նաև ավելացրել է, որ Մովսիսյանը դուրս կգա խաղադաշտ ԲԿՄԱ-ի դեմ խաղում թեկուզև ցավազրկողների տակ, քանի որ այսպիսի կարևոր խաղում ոչ մեկ ինքն իրեն չի խնայում: