Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 9-րդ տուրում «Ալ Ֆատեհը» հյուրընկալվեց «Ալ Իթիֆակին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

64-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ալ Իթիֆակի» ֆրանսիացի հարձակվող Մուսա Դեմբելեն (տեսանյութ)։

85-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ալ Ֆատեհի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը (տեսանյութ

Հյուրերի հաղթական գոլն ավելացված երրորդ րոպեին խփեց Կաբո Վերդեն ներկայացնող հարձակվող Ժորժե Ջանինին (տեսանյութ)։

«Ալ Ֆատեհը» 17 միավորով 5-րդն է, «Ալ Իթիֆակը» նույնքան միավորով 6-րդ տեղում է։