Ինչպես արդեն հայտնել էինք, Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Անգլիա-Գերմանիա ընկերական խաղին ընդառաջ մամլո-կոնֆերանսի ժամանակ չի կարողացել արտասանել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը, ինչը առաջացրել է լրագրողների ծիծաղը: 

Գերմանական derwesten.de կայքն անդրադարձել է այս դեպքին , նշելով որ Լյովը պարտավոր էր ճիշտ արտասանել Մխիթարյանի ազգանունը:

«Այո, հայ կիսապաշտպանը չունի հեշտ արտասանվող ազգանուն, սակայն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը պատրասվոր է իմանալ «Բորուսիայի» մեկնարկային կազմի բոլոր ֆուտբոլիստների անուններն ու ազգանունները: Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն առանցքային խաղացող է Դորտմունդի թիմում, այլեւ նա եկել է՝ փոխարինելու Մարիո Գյոտցեին, ինչի մասին Լյովը, երեւի, գիտի», - նշված է  կայքի հոդվածում: