Ինչպես արդեն հայտնել էինք, Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Անգլիա-Գերմանիա ընկերական խաղին ընդառաջ մամլո-կոնֆերանսի ժամանակ չի կարողացել արտասանել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը, ինչը առաջացրել է լրագրողների ծիծաղը:
Գերմանական derwesten.de կայքն անդրադարձել է այս դեպքին , նշելով որ Լյովը պարտավոր էր ճիշտ արտասանել Մխիթարյանի ազգանունը:
«Այո, հայ կիսապաշտպանը չունի հեշտ արտասանվող ազգանուն, սակայն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը պատրասվոր է իմանալ «Բորուսիայի» մեկնարկային կազմի բոլոր ֆուտբոլիստների անուններն ու ազգանունները: Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն առանցքային խաղացող է Դորտմունդի թիմում, այլեւ նա եկել է՝ փոխարինելու Մարիո Գյոտցեին, ինչի մասին Լյովը, երեւի, գիտի», - նշված է կայքի հոդվածում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					