Օքսֆորդի բառարանը կազմողները 2013թ. տարվա բառ են ընտրել «selfie» (ինքնալուսանկար) բառը: Այդ բառը բառարանը կազմողները բացատրել են որպես «ինքնալուսանկար: Այն որպես կանոն, արվել է սմարթֆոնի կամ վեբ-տեսախցիկի օգնությամբ և տեղադրվել սոցկայքերում։
Time-ը հրապարակել է տարվա ամենատպավորիչ selfie-ները:
Ավստրալացի դեռահասի լուսանկարը` Բեյոնսեի հետ հոկտեմբերին կայացած համերգի ժամանակ
Ամերիկացի դերասան, պրոդյուսեր Ջեյմս Ֆրանկոյի ինքնալուսանկարը , որը վերնագրված է «Բոլոր երեխաներն էլ անում են դա»:
Մայլի Սայրուսն իր ինքնանկարով արձանագրել էր, թե իր մազերը շատ են երկարել:
Հռոմի պապը հայտնվել էր իրեն հյուր եկած դեռահասների ինքնանկարում
Օբամայի դուստրերը
Ամերիկացի մի հայրիկ, որը լուսանկարվում է իր 4-շաբաթական դստեր հետ
ՆԱՍԱ-ն խնդրել էր երկրաբնակներին վեր նայել` հայտնվելու իր տիեզերական Selfie-ում
Ամերիկացի հաղորդավարուհի Քելի Նեշը լուսանկարվելիս քիչ է մնացել գնդակի հարվածի զոհ դառնա
Fox News-ի փորձագետն իր այս լուսանկարն այսպես է վերնագրել՝ «70-ը մի նոր 50 է»:
Մադոննան Instagram-ին էր միացել «կեղտոտ Martini-ով»։
Սա անվանել էին ամենաանհաջող ինքնանկար. ամերիկացի ուսանողը լուսանկարվել էր ծննդաբերող դասախոսի ֆոնին: