Օքսֆորդի բառարանը կազմողները 2013թ. տարվա բառ են ընտրել «selfie» (ինքնալուսանկար) բառը: Այդ բառը  բառարանը կազմողները բացատրել են որպես «ինքնալուսանկար: Այն  որպես կանոն, արվել է սմարթֆոնի կամ վեբ-տեսախցիկի օգնությամբ և տեղադրվել սոցկայքերում։ 

Time-ը հրապարակել է տարվա ամենատպավորիչ selfie-ները:

Ավստրալացի դեռահասի լուսանկարը` Բեյոնսեի հետ հոկտեմբերին կայացած համերգի ժամանակ

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր Ջեյմս Ֆրանկոյի   ինքնալուսանկարը , որը վերնագրված է «Բոլոր երեխաներն էլ անում են դա»:

Մայլի Սայրուսն իր ինքնանկարով արձանագրել էր, թե իր մազերը շատ են երկարել:

Հռոմի պապը հայտնվել էր  իրեն հյուր եկած դեռահասների ինքնանկարում

Օբամայի դուստրերը

Ամերիկացի մի հայրիկ, որը լուսանկարվում է իր 4-շաբաթական դստեր հետ

ՆԱՍԱ-ն խնդրել էր երկրաբնակներին վեր նայել` հայտնվելու իր տիեզերական Selfie-ում

Ամերիկացի հաղորդավարուհի Քելի Նեշը լուսանկարվելիս քիչ է մնացել գնդակի հարվածի զոհ դառնա

Fox News-ի փորձագետն իր այս լուսանկարն այսպես է վերնագրել՝ «70-ը մի նոր 50 է»:

Մադոննան Instagram-ին էր միացել «կեղտոտ Martini-ով»։

Սա անվանել էին ամենաանհաջող ինքնանկար. ամերիկացի ուսանողը լուսանկարվել էր ծննդաբերող դասախոսի ֆոնին: