Երեկ Քենյա Ուեսթը Էլեն Դիջեներեսի հեռուստաշոուի ժամանակ կազմակերպել է Bound 2 տեսահոլովակի պրեմիերան, որտեղ գլխավոր դերը կատարում են անձամբ նա և նրա հարսնացուն Քիմ Քարդաշյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Նիք Նայթը:
Հեռուստաեթերից հետո հաղորդավարուհի Դիջեներսը խոստովանել է.«Քենյան այնքան է տարված տեսահոլովակով: Նա մասնակցություն է ունեցել նրա ստեղծման յուրաքանչյուր փուլին՝ նկարահանումներից մինչև գրաֆիկական մշակումներ: Այնպես որ թեթև սյուռեալիզմի արդյունքը նրա շնորհքն է»:
Ոչ ցենզուրային բառապաշարի օգտագործման և իր տեսահոլովակում բաց սցենաների օգտագործման հարցին ռեփերը պատասխանել է.«Ինձ չի անհնագստացնում մերկության հարցը: Ավելի շատ ինձ անհանգստացնում է ենթատեքստը: Իմ երեխան Նորթը պետք է մեծանա իրական կյանքում, այնպես որ ես ցանկանում եմ, որ նա պատրաստ լինի կյանքի իրականությանը»:
Նշենք, որ տեսահոլովակում Քիմ Քարդաշյանը նկարահանվել է մերկ վիճակով: