30-ամյա Ինեսային հոսպիտալացրել են Պետերբուրգում գտնվող հոգեբուժարանում: Օրենքի համաձայն նրա 5 տարեկան երեխային պետք է տեղավորեին բնակչության սոցիալական պաշտպանության համալիրում, սակայն նրան ուղարկել են հոգեբուժարան:
Սանկտ Պետերբուրգում երեխայի պաշտպանությամբ լիազորված անձ Սվետլանա Ագապիտովան ստացել է տեղեկատվություն տվյալ խախտման մասին, ինչից հետո նա դիմել է դատախազություն խնդրելով ուսումնասիրել իրավիճակը և պատասխանել կարևոր հարցի, թե արդյոք հոգեբարձության մարմինների գործողությունները: Այս մասին հաղորդում է Metro գործակալությունը:
Երեխան հոգեբուժարան է ժամանել հոկտեմբերի մեկին: Ստուգումների ժամանակ հաստատվել է, որ առանց խնամքի մնացած երեխային հոգեբուժարան ուղարկելու միջնորդություն ներկայացրել են Չկալովսկի անվան հոգեբարձության մարմինները: Այս մասին նշված է Սանկտ Պետերբուրգի դատախազության կայքում:
Անչափահաս երեխային նման հաստատություն տեղավորելու համար անհրաժեշտ է հոգեբույժ բժշկի որոշում այն մասին, որ հիվանդը հոգեկան շեղում ունի և անհրաժեշտ է բուժզննում և բուժում անցկացնել ստացիոնար պայմաններում: Սակայան բժշկական եզրակացություն գոյություն չունի և համապատասխանաբար օրինական հիմքեր էլ գոյություն չունեն: