ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Էսեկիել Լավեսին բուժօգնություն է ստանում հոգեբուժարանում, հաղորդում է Marca-ն։

Ֆուտբոլիստը հոգեմետ դեղերի օգտագործման հետևանքով ունի հոգեկան շեղումներ, սկսել է գլխում ձայներ լսել, հետապնդվելու մոլուցք և վախեր ունի։

Դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Լավեսին ընտանեկան վեճի ժամանակ անրակի կոտրվածք էր ստացել։

Լավեսին Արգենտինայի հավաքականում դարձել է 2008թ․ օլիմպիական չեմպիոն, 2014թ․ աշխարհի փոխչեմպիոն։