Երկրի նախագահի պաշտոնին Բարաք Օբամայի քաղաքականությանը կողմնակից ամերիկացիների թիվը նվազել և հասել է ռեկորդային 37% ցուցանիշի: Այս մասին վկայում են CBS հեռուստաալիքի կատարած սոցհարումները:
Միաժամանակ հարցվածքների 57%-ը հրաժարվում են աջակցել նախագահի քաղաքականությանը: Հոկտեմբերի վերջին NBC News-ի և Wall Street Journal Survey-ի կողմից անցկացրած նման հարցումը ցույց է տվել, որ Օբամայի քաղաքականությունից դժգոհ է հարցվածքների 48 %-ը, միաժամանակ նրան դրական գնահատական էր տվել 42%-ը:
Հեռուստաալիքը Օբամայի հեղիանկության անկումը բացատրում է նրա կողմից առաջարկված առողջապահության բարեփոխումների ներդրման հետ կապված խնդիրների հետ: Համաձայն սոցհարցման բարեփոխումները, որոնք հայտնի են Obamacare, հիասթափվել են արդեն ամերիկացիների 61%-ը և միայն 31% է շարունակում աջակցել այն:
1010 չափահաս ամերիկացիների հարցումը անց է կացվում հեռախոսով նոյեմբերի 15-18-ը: Նրա վիճակագրական անճշտությունը կազմում է շուրջ 3%: