Մոսկովյան «Սպարտակի» առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը ընդգրկվելու է նոյեմբերի 23-ին սպասվող «ԲԿՄԱ» -ի դեմ սպասվող դերբիի խաղացուցակի մեջ: Չնայած ծնկի հետ կապված խնդիրներին հայազգի ռմբարկուն պատրաստվում է դուրս գալ մարզադաշտ Խիմկիում իր ակումբի ամենասկզբունքային մրցակցի դեմ խաղին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Известия պարբերականը:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք ֆուտբոլիստը դուրս կգա մեկնարկային կազմում թե ոչ, սակայն Յուրան պատրաստ է խաղալ առաջին րոպեներից և ամեն ինչ կախված կլինի Վալերի Կարպինի գլխավորությամբ կարմիր-սպիտակների մարզչական անձնակազմի վերջնական որոշումից:
Հիշեցնենք, որ անցյալ տուրի ժամանակ «Զենիթի» դեմ խաղում Մովսիսյանը ստացավ լուրջ վնասվածք, չկարողացավ ավարտին հասցնել խաղը և փոխարինվեց: Հաշվի առնելով, որ ծունկը արդեն առաջին անգամ չէ անհանգստացնում ֆուտբոլիստին` վիրահատության անցկացնելու որոշում էր ընդունվել: Իհարկե որոշում էր ընդունվել բուժումը սկսել ձմեռային դադարից հետո:
Պետք նշել, որ «ԲԿՄԱ»-ի դեմ կարող է բաց թողնել «Սպարտակի» նաև մեկ այլ հայազգի լեգիոներ Արազ Օզբիլիսը, ով խնդիրներ ունի ծնկի հոդի հետ կապված և գալիք հանդիպման ժամանակ մարզիչները որոշել են կիսապաշտպանին խաղադաշտ դուրս չբերել առաջին րոպեներից: