Ամերիկայի Մասաչուսեթս նահանգում 14 ամյա աշակերտին մեղադրանքներ են ներկայացրել իր ուսուչուհուն սպանելու համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Մեղադրական կողմի համաձայն հոկտեմբերի 22-ին Սալեմ քաղաքի դպրոցի 14 ամյա աշակերտը բռնաբարել և սպանել է մաթեմատիկայի դասատու 24 ամյա Քոլին Ռիթցերին: Նրա մարմինը մինչև գոտկատեղը մերկ վիճակով և կտրված կոկորդով հայտնաբերվել է տեղի անտառում:
Աշակերտներից մեկը հայտնել է ոստիկանությանը, որ սպանության օրը դասատուն խնդրել է մեղադրյալին մնալ դասերից հետո: Զրույցի ժամանակ, որը հաջողվել է լսել վկային, կասկածյալը դժգոհություն է արտահայտել: Հետագայում հսկման տեսախցիկների ձայնագրություններից երևում է, որ զրույցից հետո դասատուն ուղևորվել է զուգարան, ում հետևել է աշակերտը: Թե ինչ է տեղի ունեցել հետագայում պարզ չէ, սակայն այդ օրը ուսուցչուհին տուն չի վերադարձել: Շուտով որոնումների ժամանակ ոստիկանները հայտնաբերել են նրա մարմինը: