Քիչ անց կսկսվի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի ԲԿՄԱ-«Սպարտակ» մրցավեճը:

Նշենք, որ թիմերին բաժանում է մեկ հորիզոնական: «Սպարտակի» հաղթանակի դեպքում նրանք կհավասարվեն առաջատար «Զենիթին», որը երեկ պարտվել էր «Ռոստովին»:

Հավելենք, որ Յուրա Մովսիսյանը կլինի մեկնարկային կազմում, իսկ Արազ Օզբիլիսը փոխարինողների թվում է:

 Ուղիղ եթերով խաղը կարող եք դիտել «Наш футбол»-ի youtube-ի պաշտոնական էջում: