«ԲԿՄԱ»-ի երկրպագուների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Իվան Ուլանովը հավաստիացրել է, որ Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի «Սպարտակի» խաղի ժամանակ ամրացված բանակայինների երկրպագուների բաները կարմիր-սպիտակների ֆուտբոլիստների հասցեին վիրավորանք չի պարունակել:
Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել, որ ԲԿՄԱ երկրպագուների բաներներից մեկը ուղղված է եղել « Սպարտակի» կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի դեմ:
«Այս բաները հաստատվել է և անցել է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները: Տեքստը ուղարկվել է թարգմանչական բյուրո և սերտիֆիկացվել: Այնտեղ եղել են ողբերգական զոհված հույների անուններ և արտահայտություն «Դուք միշտ կմնաք մեր սրտերում»: Այսպես ԲԿՄԱ-ի երկրպագուները որոշել են հարգել նրանց հիշատակը»,- Ուլանովի խոսքերն է հաղորդում Риа Новости գործակալությունը:
Ուլանովի խոսքերով երկրորդ բաները՝ ուղղված «Շկոլա» Սպարտակի երկրպագուների կազմակերպության հասցեին, նույնպես ուղղված չի եղել կարմիր-սպիտակների ֆուտբոլիստների դեմ:
«Կարող եմ ասել, որ այդ բաները ուղղված չի եղել «Սպարտակի» ֆուտբոլիստների դեմ և իր մեջ չի կրում ազգային խտրականությամբ վիրավորանք»,- ընդգծել է նա: