Ֆլորա Մարտիրոսյանի քանդակի շուրջ ստեղծված աղմուկը բանաստեղծ Արտեմ Հարությունյանին հիշեցնում է Առնո Բաբաջանյանի արձանի շուրջ ստեղծված աղմուկի պատմությունը:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշելով` բանաստեղծը հավելեց, որ կարևորը էության արտացոլումն է, ոչ թե` ամուսինը ինչ կասի:

«Այս արձանի մեջ քմայքներ կան: Ամեն ինչ ճիշտ է պատկերված»,- նշեց բանաստեղծը:
Իսկ բանաստեղծ Հակոբ Սրապյանի խոսքերով` սա ավելի շատ պայծառացած, ավելի լուսեղեն դարձած Ֆլորա Մարտիրոսյանն է: «Այլապես թող վերցնեին և լուսանկար դաջեին, որի հնարավորությունը կա: Ես այս կիսանդրուն նայելիս իրեն տեսնում եմ ապրող, շնչող՝ սա մահարձան չէ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանի քանդակը պատրաստվել է քանդակագործ Լևոն Թոքմանջյանի կողմից, սակայն բարեկամներից շատերին, և հատկապես ամուսնուն դուր չի եկել կիսանդրու վերջնական տարբերակը: