Սանկտ-Պետերբուրգում կայացած Սամբոյի աշխարհի առաջնությունում հաղթանակած հայ մարզիկները երեկ երեկոյան վերադարձան Երևան:

Մեր մեդալակիրներին «Զվարթնոց» օդանավակայանում ցնծությամբ ու ծափերով դիմավորեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվիրակությունը՝ Նազարեթ Մնացականյանի գլխավորությամբ և մի խումբ մարզասերներ ու մարզական լրագրողներ:

Հիշեցնենք, ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում նոյեմբերի 22-24-ն անցկացված 2013թ Սամբոյի աշխարհի առաջնությունում 75 երկիրների շարքում Հայաստանի հավաքականը գրանցել է բավականին բարձր արդյունքներ:

Հոբելյանական ստուգատեսին Հայաստանի Հանրապետությունն ներկայացել էր սամբիստների ուժեղագույն կազմով:

82 կգ քաշային Աշոտ Դանիելյանը այս առաջնությունում կրկնապատկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը , Իսկ այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) , բրոնզե մեդալակիրներ` Սոսե Բալասանյանը (52կգ), Մավրիկ Նասիբյանը (74 կգ) և աշխարհի երիտասարդական առաջնության մրցանակակիր Երջանիկ Կարապետյանը (48 կգ) արժանացան բրենզե մեդալների:

Ի դեպ, այս մարզաձևի հիմնադրման հոբելյանական 75 ամյակի առիթով կազմկոմիտեն հոբելյանական մեդալով պարգևատրվել է նաև ՀՀ պատվիրակությունը գլխավորած, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին