Հետայսու ոստիկանները պետք է պաշտպանեն ժողովրդի շահը: Այս մասին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մշակույթի տան առջև, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես այսօր հարության հավատացյալ ասում եմ ձեզ, որ մեր հաղթանակը դուք եք բերել Հայաստանի ժողովուրդը ՀՀ քաղաքացին և ես մի մասնիկն եմ այդ քաղաքացիների: Մեր երկիրը ցանկացած օտարից ավելի բարձր ունի առաքելություն, փոփոխության հրամայական: Մենք պիտի հարգենք բոլորին, անգամ նրանց ում հետ մենք համաձայն չենք, բայց մեզ պետք է հարգեն ոստիկանության ծառայողները, նրանք նոր Հայաստնում ոչ թե ուրիշ բան են անելու, այլ մեր կողքը կանգնելու են», հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց, որ հայ ժողովուրդն առաջին հերթին հաղթել է ինքն իրեն։
«Այլևս ոչ մի վախ, ոչ մի սպառնալիք, էջմիածինը, Վաղարշապատն ասում է ոչ, սա մեր քաղաքն է, մեր մարզն է և ոչ ոք չի տանելու մեր հաղթանակը, մեր Սահմանդրությունը մեզանից», էջմիածինցիներին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը :
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով տարբեր երկրների նախագահների կողմից Սերժ Սարգսյանին հղվող շնորհավորանքներին, ասաց, որ աշխարհ չհավատաց ժողովրդի հաղթանակին, իսկ էջմիածինցին հավատաց: Նա ասաց, որ Վեհափառը նույնպես հավատալու է ժողովրդի հաղթանակին:
«Առաջին հերթին մենք մեզ հարգեցինք փետրվարի 18-ին և պահանջում եմ Ամերիկայից սկասած, որը իմ ծննդավայրն է, միչև Ռուսատան ճանաչեք հայ ժողովրդի հաղթնակը», հայտարարեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն 2-րդ տեղը զբաղեցրած նախագահի թեկնածուն:
Իսկ վերջում նա ասաց, որ գնում է իր խոսքով կեղծիքների կենտրոն Մասիս և Արտաշատ քաղաքներ և հորդորեց, որ ոչ ոք չփորձի սպառնալ այդտեղի քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր եղավ Արմավիրի մազրկենտրոն Արմավիրում, Մեծամոր և Էջմիածին քաղաքներում: