Հետայսու ոստիկանները պետք է պաշտպանեն  ժողովրդի շահը: Այս  մասին Արմավիրի  մարզի Էջմիածին քաղաքում՝ մշակույթի տան առջև, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես այսօր հարության հավատացյալ ասում եմ ձեզ, որ մեր հաղթանակը դուք եք բերել Հայաստանի  ժողովուրդը ՀՀ քաղաքացին և ես մի մասնիկն եմ այդ  քաղաքացիների: Մեր երկիրը ցանկացած օտարից ավելի բարձր ունի առաքելություն, փոփոխության հրամայական: Մենք պիտի  հարգենք բոլորին,   անգամ նրանց ում հետ մենք համաձայն չենք, բայց մեզ  պետք  է հարգեն ոստիկանության  ծառայողները, նրանք նոր Հայաստնում ոչ թե ուրիշ բան են անելու, այլ մեր կողքը կանգնելու են»,­ հայտարարեց  Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց, որ հայ ժողովուրդն առաջին հերթին հաղթել է ինքն իրեն։

«Այլևս ոչ մի վախ,  ոչ մի սպառնալիք, էջմիածինը,  Վաղարշապատն ասում  է ոչ,  սա մեր քաղաքն է,  մեր մարզն է  և ոչ ոք չի տանելու մեր հաղթանակը, մեր Սահմանդրությունը մեզանից»,­ էջմիածինցիներին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը :

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով տարբեր երկրների նախագահների կողմից Սերժ Սարգսյանին հղվող շնորհավորանքներին, ասաց, որ աշխարհ չհավատաց ժողովրդի հաղթանակին,   իսկ էջմիածինցին հավատաց: Նա ասաց, որ Վեհափառը նույնպես հավատալու է ժողովրդի հաղթանակին:

«Առաջին հերթին մենք մեզ հարգեցինք փետրվարի 18-ին և պահանջում եմ Ամերիկայից սկասած, որը իմ ծննդավայրն է, միչև Ռուսատան  ճանաչեք հայ ժողովրդի հաղթնակը»,­ հայտարարեց փետրվարի 18-ին  կայացած  նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն 2-րդ  տեղը զբաղեցրած   նախագահի թեկնածուն:

Իսկ վերջում նա ասաց, որ գնում է իր խոսքով  կեղծիքների կենտրոն Մասիս և Արտաշատ քաղաքներ և հորդորեց, որ ոչ ոք չփորձի սպառնալ այդտեղի քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն  այսօր եղավ Արմավիրի մազրկենտրոն Արմավիրում, Մեծամոր և Էջմիածին քաղաքներում: