<<Մենակ այն չի, երբ արցախյան պատերազմի ժամանակ գնում ես առաջին գիծ կրակում ես կամ գրվում ես մահապարտ ու գնում ես պատերազմի դաշտ: Սա ևս հավասար մահապարտների ջոկատ է, ով ստեղծեց այս ֆիլմը>>, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գարեգին Նժդեհ ֆիլմիգլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանը ի պատասխան <<Գարեգին Նժդեհ>> ֆիլմի մասին հնչող բացասական կարծիքների:
Ի դեպ ֆիլմի պրեմիերան դեռ տեղի չի ունեցել:
Դերասանի խոսքով, մեր թշնամին իր մարդասպան քաղաքացուն դարձնում է ազգի հերոս, իսկ մենք ազգի հերոսի և նրա անվան հետ ենք խաղում: Ֆիլմի մասին հնչող բացասական կարծիքները դերասանն անվանեց սրբապղծություն և դավաճանություն:
<<Լավ լինի, թե վատ` դու քոնը բարձրացրու, ինչքան կարելի է թուրքերի ջրաղացին ջուր լցնել>>,- ասաց դերասանը:
Իսկ ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով ասուլիսի մյուս բանախոսն էր, ավելացրեց, որ ֆիլմը դեռ չցուցադրված չի կարելի դրա վերաբերյալ մենկնաբանություն անել և քննադատել:
Ըստ նրա, հակահայակական տեսահոլովակներ ցուցադրողները, հակահայակական գործողություններ անողներն այն մարդիկ են, որոնց մայրերը 1915 թվականին չէին կարողացել իրենց պտղից ազատվել: