<<Մենակ այն չի, երբ  արցախյան պատերազմի ժամանակ գնում ես առաջին գիծ կրակում ես կամ գրվում ես մահապարտ ու գնում ես պատերազմի դաշտ: Սա ևս հավասար  մահապարտների ջոկատ է, ով ստեղծեց այս ֆիլմը>>, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գարեգին Նժդեհ ֆիլմիգլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանը ի պատասխան <<Գարեգին Նժդեհ>> ֆիլմի մասին հնչող բացասական կարծիքների:

Ի դեպ ֆիլմի պրեմիերան դեռ տեղի չի ունեցել:

Դերասանի խոսքով, մեր թշնամին իր մարդասպան  քաղաքացուն դարձնում է ազգի հերոս, իսկ մենք ազգի հերոսի և նրա  անվան հետ ենք խաղում:  Ֆիլմի մասին հնչող բացասական կարծիքները  դերասանն անվանեց սրբապղծություն և դավաճանություն:

<<Լավ լինի, թե վատ` դու քոնը բարձրացրու, ինչքան կարելի է թուրքերի ջրաղացին ջուր լցնել>>,- ասաց  դերասանը:

Իսկ ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով ասուլիսի մյուս բանախոսն էր, ավելացրեց, որ ֆիլմը դեռ չցուցադրված չի կարելի դրա վերաբերյալ մենկնաբանություն անել և քննադատել:

Ըստ նրա, հակահայակական տեսահոլովակներ ցուցադրողները, հակահայակական գործողություններ անողներն այն մարդիկ են, որոնց մայրերը  1915 թվականին չէին կարողացել իրենց պտղից ազատվել: