ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համոզված է, որ արդեն շուտով պետության ղեկավար կդառնա կին: Այս մասին նա հայտնել է ուրբաթ օրը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Մեր երկրում շատ հիանալի կանայք կան, որոնք պետական ծառայությամբ են զբաղված: Անկասկած շատ շուտով մենք կունենանք կին-նախագահ»,- նշել է Օբաման:
Շատ քաղաքական վերլուծաբաններ Բարաք Օբամայի հավանական փոխարինող են համարում ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին:
Բարաք Օբաման հայտարարել է, որ նախագահական շրջանի ավարտից հետո նա ընտանիքի հետ չի լքի Վաշինգթոնի սահմանները:
Օբաման նաև ավելացրել է, որ այդ ժամանակ նրա ավագ դուստր Մալիան արդեն քոլեջում սովորելիս կլինի, իսկ փոքրը Սաշան դեռ դպրոց գնալուց կլինի:«Մենք պետք է նրան հարմարավետ ուսում ապահովենք: Սակայն Սաշայի ցանկությունից է կախված, թե որտեղ կապրի մեր ընտանիքը(2016 թվականից հետո)»,- նշել է նախագահը:
Ներկայումս ԱՄՆ-ի 44-րդ նախագահի աղջիկները սովորում են Վաշինգթոնի հյուսիս-արևմուտքում գտնվող Սիդուել Ֆրենդս էլիտար դպրոցում: Այդ նույն դպրոց է հաճախել նաև երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը` Չելսին: Մինչ նախագահ ընտրվելը Օբամայի ընտանիքը ապրել է Չիկագոյում: