Քարդաշյանների ընտանիքում գոյություն ունի ավանդույթ: Նրանք ամեն տարի ստեղծում են բացիկներ իրենց ընտանեկան լուսանկարներից: Ավանդաբար դրանք դասական դիմանկարներ են, սակայն այս տարի աստղային ընտանիքը որոշել է ուրախացնել իրենց ընկերներին և երկրպագուներին առանձնահատուկ կերպով: Այս անգամ բացիկի վրա լինելու է թեմատիկ ֆոտոսեսիայից կադր, որի հեղինակն է հայտնի հոլիվուդյան լուսանկարիչ Դևիդ Լա Շապելը:
Քարդաշյան ընտանիքի անդամները լուսանկարի համար ընտրել են արտասովոր դեկորացիա: Նրանք լուսանկարված են առևտրի կենտրոնի ինտերիերում, գլամուրային ամսագրերի և նեոնային ցուցապաստառների ֆոնին:
Լուսանկարում երևում են Քիմ, Խլոեն, Քորթնի Քարդաշյանները, Քրիսը, Քայլին, Բրյուսը և Քենդալ Ջեները, ինչպես նաև Խլոեի ամուսին Օդոմը: Լուսանկարում երևում են նաև աստղային ընտանիքի ամենակրտսեր անդամները Խլոեի դուստր Պենելոպան և Քորթնիի որդին Մեյսոնը, սակայն Նորթը կադրում չկա, ամենայն հավանականությամբ Քիմը այդպես էլ չի վճռել իր հետ վերցնել դստերը լուսանկարվելու համար: Քիմի ամուսին Քենյա Ուեսթը նույնպես չի կարողացել ներկա գտնվել լուսանկարվելուն: