Չնայած ամսաթերթերը ցնցած հղիության, բաժանման և Քենյա Ուեսթի հետ նշանադրության լուրերին ռեալիքի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը չի կարողացել դառնալ ԱՄՆ-ում 2013 թվականի համացանցի ամենաորոնված աստղը: Նա իր տեղը զիջել է Բեյոնսեին: Այս մասին վկայում է Bing-ի կողմից ներկայացվող ամենամյա զեկույցը, ինչի մասին հաղորդում է Time ամսագիրը:

Լինելով ամենորոնված երկրորդ աստղը Քիմն առաջ է ընթացել Ռիհաննայից, Թեյլոր Սվիֆթից և Մադոննայից, որոնք համապատասխանաբար գրավել են երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերը:

Միակ տղամարդիկ այս ցուցակում Ջասթին Բիբերը և Բարաք Օբաման են: