ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ցանկացել քննարկել այն որակները, որոնցով տարբերվում են 2016 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ իրենց թեկնածությունը դրած փոխնախագահ Ջո Բայդենը և նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, սակայն մտածում է, որ երկուսն էլ արժանի թեկնածուներ կլինեն:  
« Ոչ մի դեպքում ես չեմ պատրաստվում դա անել»,- Օբաման նշել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, երբ նրան խնդրել են «համեմատել կամ հակադրել» Հիլարի Քլինթոնին և Ջո Բայդենին:

«Երկուսն էլ, թե Հիլլարին, թե Ջոն ակնառու նախագահներ կլինեն և նրանք ունեն դրա համար անհրաժեշտ որակները»,- ասել է Օբաման:

Սակայն նա որոշ չափով համեմատել է նրանց ուժը:

«Ես մտածում եմ, որ Ջո Բայդոնը կդառնա պատմության մեջ մեր ունեցած լավագույն փոխնախագահը: Նա միշտ եղել է ինձ հետ, իմ կողքին,իմ կողմից կայացրած յուրաքանչյուր դժվար որոշումների ժամանակ սկսած Բեն Լադենից մինչև առողջապահության հետ կապված հարցերը»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Քլինթոնը միաժամանակ «Կդառնա պատմության մեջ երբևիցե մեր ունեցած ամենալավ պետքարտուղարներից մեկը:Նա օգնել է մեզ հաղթահարել խորը փոսը, որտեղ մենք հայտնվել էինք, երբ ես առաջին անգամ ստանձնեցի նախագահությունը և վերականգնել վստահությունն ու հավատը Միացյալ Նահանգներում»,- նշել է Օբաման: