Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արտակ Ալեքսանյանը:

YerevanNews.am-ի տեղեկություններով, այս պահին Տարոն Մարգարյանը  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է: Նրա  այցի նպատակն է` պաշտոնապես հայտարարել նոր թաղապետի մասին և վերջինիս անձամբ շնորհավորել:

Հիշեցնենք, որ նորանշանակ թաղապետ Արտակ Ալեքսանյանը ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր տղան է:

Նշենք նաև, որ երկար ժամանակ է ինչ այս վարչական շրջանը չուներ պաշտոնապես նշանակված ղեկավար, քանի որ, ըստ մամուլի տեղեկությունների,  արդեն թաղապետ Ալեքսանյանի 25 տարին չի լրացել  :