Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արտակ Ալեքսանյանը:
YerevanNews.am-ի տեղեկություններով, այս պահին Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է: Նրա այցի նպատակն է` պաշտոնապես հայտարարել նոր թաղապետի մասին և վերջինիս անձամբ շնորհավորել:
Հիշեցնենք, որ նորանշանակ թաղապետ Արտակ Ալեքսանյանը ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր տղան է:
Նշենք նաև, որ երկար ժամանակ է ինչ այս վարչական շրջանը չուներ պաշտոնապես նշանակված ղեկավար, քանի որ, ըստ մամուլի տեղեկությունների, արդեն թաղապետ Ալեքսանյանի 25 տարին չի լրացել :