Ներկայացնում ենք gazeta.ru-ի հետ Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլի հետ հարցազրույցի երկրորդ հատվածը:
- Փոքր հասակում ո՞ր թիմի մարզաշապիկով եք երազել հանդես գալ:
- Ես մեծացել եմ «Այաքսում», այդ պատճառով միշտ երազել եմ կրել կարմիր-սպիտակ մարզաշապիկ: Ինչ վերաբերվում է այլ պետություններին, ապա փոքր հասակում սիրում էի Զիդանի, Ֆիգուի և Ռոնալդոյի ժամանակվա «Ռեալը»: Նրանք իմ մանկության կուռքերն են:
- Երիտասարդ հասակում Դուք ստացել եք ամենածանր վնասվածքներից մեկը, որը կարող է լինել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանքում` խաչաձև ջիլերի պատռվածք: Ինչպե՞ս է դա պատահել:
- Ջիլերս երկու անգամ են կտրվել 17 և 19 տարեկան հասակներում: Երբեք չեմ մոռանա, թե դա ինչպես ստացվեց առաջին անգամ ապրիլի մեկին կատակի օրը: Զանգեցի մորս և ասեցի, որ վնասվածք եմ ստացել խաղի ժամանակ և գնում եմ հիվանդանոց: Նա չհավատաց, մտածեց խաբում եմ: Երկրորդ անգամ դա տեղի ունեցավ 2009 թվականի մայիսին մարզումների ժամանակ, երբ հարվածում էի գնդակին:
-Ամենայն հավանականությամբ դժվա՞ր է սկսել խաղալ ֆուտբոլ դրանից հետո:
- Հեշտ չի: 17 տարեկան հասակում ես ոչինչ չգիտեի խաչաձև ջիլերի պատռվածքի մասին: Լսել էի միայն, որ այդպիսի վնասվածք ունեցել նաև ֆենոմենը(Ռոնալդոն): Երբ դու երիտասարդ ես և նման բան է տեղի ունենում, ապա վախենում ես, որ այն կկրկնվի: Իմ դեպքում հենց այդպես էլ տեղի ունեցավ: Սակայն հաջողվեց հաղթահարել այդ վնասվածքը և մշակել յուրահատուկ իմունիտետ: Արդյունքում դա օգնեց ինձ դառնալ այն, ինչ ես այսօր կամ: Չէ որ շատերը վաղ հասակում այդպիսի վնասվածք ստանալուց հետո դադարում են զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Այդ պատճառով ուրախ եմ, որ շարունակում եմ խաղալ:
- Տեղափոխվենք այն պահ, երբ ստացաք «Կուբանի» հրավերքը: Ի՞նչը ստիպեց Ձեզ տեղափոխվել Ռուսաստան, այն էլ շրջան:
- Հիմնական պատճառը խաղալու հնարավորություն ունենալն էր: Դա կարևոր էր հատկապես երկու վնասվածքից հետո:«Այաքսը» ցանկանում էր ինձ մեկ տարով վարձակալության տալ մեկ այլ ակումբի, սակայն ես չէի ցանկանում կարգով ավելի ցածր թիմի կազմում խաղալ: Ես պետք է ընտրություն անեի կամ վարձակալություն, կամ տեղափոխվել Կրասնոդար: Արդյունքում ես նախընտրեցի «Կուբանը» և չեմ փոշմանել: Գտնում եմ, որ հիանալի ընտրություն եմ կատարել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի տնօրեն Օլեգ Մկրտչանին և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որ ինձ հնարավորություն տվեցին խաղալ Ռուսաստանում:
- Կուբանում լավ սկսեցիք, արդեն երորդ խաղում գոլի հեղինակ դարձաք, այն էլ վճռորոշ գոլի: Մոսկվայում պարտության կրեց «Դինամոն», իսկ Դուք աչքի ընկաք 90+2 հավելյալ ժամանակում: Ինչի՞ շնորհիվ կարողացաք այդքան արագ հարմարվել նոր թիմին և նոր պետությանը:
- Մտածում եմ, որ գլխավոր դեր ունեցավ այն ազատությունը, որ տրամադրեցին ինձ ակումբում: Այդպիսի դեպքերում ավելի վստահ ես քեզ զգում: Բնականաբար պետք է հետևել մարչական գծին, սակայն որոշ ազատության դեպքում ավելի շուտ ես բացվում:
-Արդեն հաջորդ խաղում Դուք նվիրեցիք «Կուբանին» ոչ ոքի «Սպարտակի» հետ խաղում, բացի դա պատասխան խաղում նույնպես աչքի ընկաք: Երկու խաղն էլ ավարտվեց 2:2 հաշվով: Միգուցե՞ հենց այն ժամանակ հասկացաք, որ անտարբեր չեք կարմիր-սպիտակ գույների նկատմամբ:
- Իրականում զգացի այս ակումբների միջև տեղի ունեցած երեք հանդիպման ժամանակ: Եվ բոլոր դրանք ավարտվեցին նույն հաշվով(ժպտում է):Ճիշտ է վերջին խաղում չկարողացա գոլի հեղինակ դառնալ, սահմանափակվեցի գոլային փոխանցմամբ Յուրային: Ինչ վերաբերվում է Ձեր հարցին, ապա «Սպարտակին» գիտեի մինչև այդ խաղերը: Մոսկովյան ակումբի դեմ խաղացել եմ դեռևս 2011 թվականին «Այաքսի» կազմում, որը նույնպես «կարմիր-սպիտակ» է: Այդ պատճառով գիտեի, որ Սպարտակը ինչ-որ յուրահատուկ բան է:
- Կրասնոդարի դերբիում նույնպես աչքի ընկաք: Այն նման է ասենք «Այաքս»-«Ֆեյնորդ» հակամարտությանը:
- Ամենայն հարգանքով, սակայն այդպես չեմ կարող ասել: Ամեն դեպքում «Այաքս»-«Ֆեյնորդ» դա դասական հակամարտություն է: Ինչպես «Սպարտակ»-«ԲԿՄԱ» հակամարտությունը: Կրասնոդարյան դերբին դեռևս այդպիսի պատմություն չունի:
-Կրասնոդարում Դուք ինը գոլի հեղինակ դարձաք և կատարեցիք չորս արդյունավետ փոխանցում: Արժանի վիճակագրություն է:
- Ոչ դա քիչ է: Առաջին տարվա համար այն քիչ չէ, սակայն ես ձգտում եմ ավելիին: Ինչքան եմ ցանկանում գոլի հեղինակ դառնալ մեկ մրցաշրջանի ընթացքում: Ձգտում եմ որևէ հստակ թվեր չսահմանել: Հիշում եմ, երբ տեղափոխվեցի «Կուբան» հայտարարեցի, որ տաս գոլի հեղինակ կդառնամ: Ինքներդ տեսաք, որ մի քիչ չհասցրեցի: Գլխումս կա թիվ, սակայն այժմ չեմ հրապարակի: Ավելի լավ է դրա մասին Ձեզ կպատմեմ խաղաշրջանի արդյունքները ամփոփելուց հետո:
-Ո՞րն է Ձեզ համար ավելի արժեքավոր գոլ խփելը թե գոլային փոխանցում կատարելը:
- Հավասար են: Եթե դու գոլային փոխանցում ես կատարում, ապա դա գոլ է բերում: Եթե գոլ ես խփում նույն արդյունքն է: Կարևոր չէ, թե ում ազգանունն է խաղատախտակի վրա, կարևոր է ակումբի արդյունքը:
- Հարցնում եմ, քանի որ «Սպարտակի» երկրպագուները մեղադրում են Օզբիլիսին եսասիրության մեջ, թե իբր նա ավելի շատ անհատական, քան թիմային խաղ է խաղում:
- Ես այդպես չեմ գտնում: Ես խաղադաշտում ինձ եսասեր չեմ զգում: Մարդիկ նմանի բանի մեջ մեղադրում են նաև Արյեն Ռոբենին:շ
-Սակայն Ռոբենը այդպես խաղում է Բավարիայում և ընդհանուր առմամբ համապատասխանում է ակումբի մակարդակին:
- «Բավարիայում»: Այսպես «Սպարտակն» էլ ռուսական «Բավարիան է»:
- Դրա հետ մեկտեղ հոլանդացին համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
- Ահա ես էլ չեմ ասում, որ նա լավն է, քանի որ եսասեր է: Ուղղակի կա խաղացողների մի տեսակ, որոնք սիրում են արագացումներ կատարել: Եթե դա քեզ մոտ հաջողվում է, ապա մարդիկ մտածում են, որ դու եսասեր ես, քանի որ չես խաղում փոխանցում խաղընկերներիդ: Այդ պատճառով ասում են, որ «Օզբիլիսը» և «Ռոբենը» եսասեր են, սակայն դա այդպես չէ: