2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով  նշեց, որ Դաշնակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

Նա թվարկեց Դաշնակցության կողմից կառավարությանը ներկայացված բոլոր այն առաջարկությունները, որոնք մերժվել են առանց հիմնավորման ու տրամաբանության: