2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ Դաշնակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:
Նա թվարկեց Դաշնակցության կողմից կառավարությանը ներկայացված բոլոր այն առաջարկությունները, որոնք մերժվել են առանց հիմնավորման ու տրամաբանության: