Կոլումբիայում բժիշկները 82 տարեկան հիվանդին հետազոտելու ժամանակ հայտնաբերել են չզարգացած հղիություն, որը վրա է հասել շուրջ 40 տարի առաջ: Պտուղը փորում կարծրացել է և կինը անգամ չի կասկածել դրա գոյության մասին:
Բժիշկները սկզբում այն համարել են միզապարկի քար, այնուհետև մտածել են, որ ուռուցք է, սակայն ռենտգենյան հետազոտությունը պարզել է, որ պտուղ է:
Տեղի պարբերականները հայտնում են, որ կնոջը տեղափոխել են մեկ այլ հիվանդանոցի վիրահատության բաժանմունք, որտեղ էլ հեռացնելու են քարացած պտուղը: