Երևանի Թումանյան փողոցում արդեն բացվել է գերմանական «Բիլայն» ընկերությանը պատկանող զարդերի և աքսեսուարների վաճառքն իրականացնող «SIX» խանութ սրահը:

Գերմանական այս ընեկերությունը ներկայացնում է երկու ապրանքանիշ՝ «SIX» և «IM»:

Առաջինն արդեն Հայաստանում է և նորաբաց այս խանութ-սրահն իր հաճախորդներին է առաջարկում զարդերի և աքսեսուարների լայն և նորաոճ ընտրանի:

«Այն տարիքային սահմանափակում չունի, այստեղ բոլորը կարող են գտնել իրենց համար, թե զարդեր, թե աքսեսուարներ: Կան պայուսակներ, գլխարկներ, մազակալներ, շարֆեր, ձեռնոցներ, արծաթյա զարդեր»,-YerevanNews,am-ի հետ զրույցում ասաց «SIX» խանութ սրահի մենեջեր Արմինե Բառլեզիզյանը:

Խանութի յուրահատուկ գունային և ոճային համադրությունները ոչ մի կերպ անտարբեր չեն թողնում այցելուներին: 

Սրահն առանձնանում է զարդերի ու աքսեսուարների մասնագիտացված վաճառքով, ինչն իրենից ներկայացնում է տարիքային առումով առանձնացված հատուկ տեսականի:

Ցանկացած տարիքի ու ոճի կին կամ աղջիկ հեշտությամբ կարող է կողմնորոշվել ու ընտրել իրեն համապատասխան զարդ եւ աքսեսուար:

«Ֆիրմայի նպատակն է ունենալ ապրանք, որը մատչելի կլինի բոլորի համար, այսինքն ամեն մեկն իր համար այստեղ կարող է գտնել իրեն համապատասխաող իր»,-ասաց խանութի բրենդ-մենջերը:

Վերջինս հայտնեց, որ սրահի գնային քաղաքականությունը շատ ճկուն է՝ 600-20000 դրամի սահմաններում կարելի է գտնել ամեն ինչ:

«Ամեն շաբաթ նորություն ենք ունենալու, որը տեղադրվելու է խանութի սկզբում: Տարվա մեջ 4 անգամ էլ զեղչեր են լինելու: Առաջիկայում սպասվում է Ամանորի զեղչեր»,-ասաց Արմինե Բառլեզիզյանը:
Լ

ուսանկարները՝ YerevanNews.am-ի