Ջասթին Թիմբերլեյքը միշտ պատրաստ է օգնել իր երկրպագուներին, սակայն վերջերս Կենտուկի Լյուսվիլ քաղաքում տեղի ունեցածը բոլոր սպասումներից վեր էր:

Կիրակի օրը 32 ամյա երգիչը իր համերգային շրջագայության ժամանակ օգնել է իր երկրպագուներից մեկին ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալ աղջկան: Շոուի կեսին երգիչը իր հիթային « That Girl» երգը ընդհատել է և բեմ հրավիրել իր առջև կանգնած սիրեցյալ զույգին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: 

Զարմացած աղջիկը բեմ է բարձրացել առանց տեղյակ լինելու, որ իր ընկերը Ջոշը նոյեմբերին կապ է հաստատել Թիմբերլեյքի մարդկանց հետ և խնդրել նրանց օգնելու ամուսնության առաջարկություն անել և Գրեմմի մրցանակակիր երգիչը ուրախ է եղել օգնել:

Բեմ բարձրանալուց հետո Ջոշը ծնկի է իջել, բռնել աղջկա ձեռքը և խնդրել ամուսնանալ իր հետ: Դրանից հետո աղջիկը ուրիշ ճար չի ունեցել, քան համաձայնվելն է: