«Ժողովրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս «Ֆլեշ» և «CPS» դիզվառելիք մատակարարող ընկերություններից բավական մեծ թվով բենզինի կտրոններ է գնել: Թերթի տեղեկություններով՝ նաև մի շարք մեքենաներ և վարորդներ է վարձել հետընտրական գործընթացները կազմակերպելու համար:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից թերթը փորձեց հետաքրքրվել, թե ինչ նպատակով է Ր. Հովհաննիսյանը բենզինի կտրոններ գնել ու վարորդներ վարձել:
«Հիմնադրամից կատարված մուծումներ են մեքենաների համար, ուրիշ բան չկա այդտեղ: մեր մարզային այցելություններն են, այդտեղ գաղտնի բան չկա», ասաց նա:


