«Ժողովրդ»-­ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս «Ֆլեշ» և «CPS» դիզվառելիք մատակարարող ընկերություններից բավական մեծ  թվով բենզինի կտրոններ է գնել: Թերթի տեղեկություններով՝ նաև մի շարք  մեքենաներ և վարորդներ  է վարձել հետընտրական գործընթացները կազմակերպելու  համար:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից թերթը փորձեց հետաքրքրվել, թե ինչ նպատակով է Ր. Հովհաննիսյանը  բենզինի կտրոններ գնել  ու վարորդներ վարձել:

«Հիմնադրամից կատարված  մուծումներ են մեքենաների համար, ուրիշ բան չկա այդտեղ: մեր մարզային այցելություններն են, այդտեղ գաղտնի բան չկա»,­ ասաց նա: