Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» նախապատրաստական հավաքի համար Իսպանիա կժամանի հունվարի 15-ին: Այս մասին «Սպարտակի» պաշտոնական կայքին հայտնել է Մոսկվայի «Սպարտակի» ֆիզիկական պատրաստության մարզիչ Էդու Դոմինգեսը:
«Սպարտակի» մյուս ֆուտբոլիստներ Սալվատորե Բոկետին, Ռոմուլոյին, Սերդար Տասկին եւ Սերգեյ Բրիզգալովին արդեն նախնական հավաք են անցկացնում Իսպանիայում:
«Հունվարի 15-ին մեզ պետք է միանա Յուրա Մովսիսյանը: ԱՄՆ-ում վիրահատվելուց հետո նա արդեն նախնական աշխատանք է կատարել ֆիզիոթերապեւտների հետ եւ պատրաստ է ավելի ինտենսիվ մարզումների»,- ասել է Դոմինգեսը:
Հիշեցնենք, որ նրանք վերականգնվում են վնասվածքներից հետո: