Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» նախապատրաստական հավաքի համար Իսպանիա կժամանի հունվարի 15-ին: Այս մասին «Սպարտակի» պաշտոնական կայքին հայտնել է Մոսկվայի «Սպարտակի» ֆիզիկական պատրաստության մարզիչ Էդու Դոմինգեսը:

«Սպարտակի» մյուս ֆուտբոլիստներ  Սալվատորե Բոկետին, Ռոմուլոյին, Սերդար Տասկին եւ Սերգեյ Բրիզգալովին արդեն նախնական հավաք են անցկացնում Իսպանիայում:

«Հունվարի 15-ին մեզ պետք է միանա Յուրա Մովսիսյանը: ԱՄՆ-ում վիրահատվելուց հետո նա արդեն նախնական աշխատանք է կատարել ֆիզիոթերապեւտների հետ եւ պատրաստ է ավելի ինտենսիվ մարզումների»,- ասել է Դոմինգեսը:

Հիշեցնենք, որ նրանք  վերականգնվում են վնասվածքներից հետո: