Գերման Ավդյուշինը, ով Ռուսաստանի Ծնողների և երեխաների իրավունքների պաշտպանության շարժման կենտրոնական խորհրդի ներկայացուցիչն է, պաշտպանում է «Եվրատեսիլ» երգի մրցույթը  բոյկոտելու նախաձեռնությունը, հայտնում է НТВ-ն:

Ռուսաստանյան ծնողական խորհուրդները ցանկանում են բոյկոտել երաժշտական մրցույթը, քանի որ  այնտեղ մասնակցող  ավստիական երգիչը, ով հայտնի է Կոնչիտա Վուրստ մականվամբ, տրանսվիստիտ է: Նրա իսկական անունը Թոմաս Նոյվիրտ է: Նրա մասնակցությունը միանշանակ չի ընդունվել  կազմակերպության անդամների կողմից:

Գերման Ավդյուշինի խոսքերով, նրանք ցանկանում են հասնել ոչ թե ամբողջությմաբ մրցույթի չկայացման, այլ  ցուցադրության ժամի տեղափոխման, որպեսզի երեխաները չկարողանան դիտել այն հեռուստացույցով:

Այս պահի դրությամբ հեռարձակման  ժամի փոփոխության պահանջը  ստորագրել է շուրջ 12,000  մարդ: