Գերման Ավդյուշինը, ով Ռուսաստանի Ծնողների և երեխաների իրավունքների պաշտպանության շարժման կենտրոնական խորհրդի ներկայացուցիչն է, պաշտպանում է «Եվրատեսիլ» երգի մրցույթը բոյկոտելու նախաձեռնությունը, հայտնում է НТВ-ն:
Ռուսաստանյան ծնողական խորհուրդները ցանկանում են բոյկոտել երաժշտական մրցույթը, քանի որ այնտեղ մասնակցող ավստիական երգիչը, ով հայտնի է Կոնչիտա Վուրստ մականվամբ, տրանսվիստիտ է: Նրա իսկական անունը Թոմաս Նոյվիրտ է: Նրա մասնակցությունը միանշանակ չի ընդունվել կազմակերպության անդամների կողմից:
Գերման Ավդյուշինի խոսքերով, նրանք ցանկանում են հասնել ոչ թե ամբողջությմաբ մրցույթի չկայացման, այլ ցուցադրության ժամի տեղափոխման, որպեսզի երեխաները չկարողանան դիտել այն հեռուստացույցով:
Այս պահի դրությամբ հեռարձակման ժամի փոփոխության պահանջը ստորագրել է շուրջ 12,000 մարդ: