Առաջին դեպքը դա ադրբեջանական բանակի հերթական ինքնասպանությունն է:
Ըստ ԱՊԱ գործակալության, միջադեպը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության N զորամասում, որի ժամկետային զինծառայող' շարքային Մազախիր Աբդուլաևը ինքնասպան է եղել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փաստը հաստատել է: Սա այս տարվա ադրբեջանական բանակի երկրորդ մահվան ելքով դեպքն է:
Երկրորդը ադրբեջանցի զինյալի մահն է Սիրիայում:
Համաձայն տեղեկատվությանը ադրբեջանցի զինյալը, որը հայտնի է《Սամիր Գաղլը》 մականունով սպանվել է Բաշար Ասադի կողակիցների կողմից: Նշենք նաև, որ Սիրիայում ներքաղաքական իրավիճակի լարվածության սկզբից այնտեղ է մեկնել Ադրբեջանի քաղաքացիների խումբ, որը միացել է տարբեր ծայրահեղական միավորումներին մարտերին մասնակցելու նպատակով: Այս ընթացքում ավելի քան 100 ադրբեջանցի է սպանվել Սիրիայում:
Դավիթ Սոֆիյան