Առաջին դեպքը դա ադրբեջանական բանակի հերթական ինքնասպանությունն է:

Ըստ ԱՊԱ գործակալության, միջադեպը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության N զորամասում, որի ժամկետային զինծառայող' շարքային Մազախիր Աբդուլաևը ինքնասպան է եղել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փաստը հաստատել է: Սա այս տարվա  ադրբեջանական բանակի երկրորդ մահվան ելքով դեպքն է:

Երկրորդը ադրբեջանցի զինյալի մահն է Սիրիայում:

Համաձայն տեղեկատվությանը ադրբեջանցի զինյալը, որը հայտնի է《Սամիր Գաղլը》 մականունով սպանվել է Բաշար Ասադի կողակիցների կողմից: Նշենք նաև, որ Սիրիայում ներքաղաքական իրավիճակի լարվածության սկզբից այնտեղ է մեկնել Ադրբեջանի քաղաքացիների խումբ, որը միացել է տարբեր ծայրահեղական միավորումներին մարտերին մասնակցելու նպատակով: Այս ընթացքում ավելի քան 100 ադրբեջանցի է սպանվել Սիրիայում:

Դավիթ Սոֆիյան