«Ժողովուրդը» գրում է. «Ժողովուրդի» տեղեկություններով` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հունվարի 9-ին «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բադալյանի կողմից մաքսային կանոնները խխախտելու մի շարք դեպքեր է հայտնաբերել:  

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` 2013. դեկտեմբերի 2-ին  «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի անունով ՀՀ են ներմուծվել ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ, որի համար չի ապահովվել մաքսային հայտարարագիր: Այդ արարքի համար Բադալյանը տուգանվել է 50.000 դրամով: Նման արարքներ կրկնվել են նաև դեկտեմբերի 3-ին և 9-ին:

Նույն ամսվա 6-ին և 15-ին «Քեթրին Գրուպը» ՀՀ է ներմուծել ադամաթուզ և խնձոր` դարձյալ առանց հայտարարագրի և տուգանվել նույն չափով: Այսպիսով` ԴԱՀԿ  ծառայության պետ Միհրան Պողոսյանին փաստաթղթերով նախկինում  պատկանող ընկերութունը, որն այսօր ղեկավարում է ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանը (Չախկալ Արթուր), կարող է հավակնել մաքսային կանոնների խախտման ռեկորդակիր դառնալուն»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում