Կառավարության ամեն քայլերը սթափ գնահատված են և իրականացվում են մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու նպատակով: Այսօր կայացած աուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին՝ Կուտակային կենսաթոշակային օրենքի մասին, նման տեսակետ արտահայտեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Ես հպարտ կլինեմ, եթե համարվեմ այդ ռեֆորմների կնքահայր: Ես տեսնում եմ ռեֆորմներ, որոնք իրենց առարկայական արդյունքները ցույց կտան տարիների ընթացքում: Եթե ցանկություն լինի, այդ ամենը կտեսնեն», - նշեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հարցազրույցին, որում նա ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի «հիմնադիր հայրն է»:
Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ նախարարը կարող է հանգիստ խղճով իրեն այս ռեֆորմի եւ հայր, եւ կնքահայր համարել:
Վիկտոր Սողոմոնյանի արձագանքը կարող եք կարդալ այստեղ



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					