Կառավարության ամեն քայլերը սթափ գնահատված են և իրականացվում են մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու նպատակով: Այսօր կայացած աուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին՝ Կուտակային կենսաթոշակային օրենքի մասին, նման տեսակետ արտահայտեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ես հպարտ կլինեմ, եթե համարվեմ այդ ռեֆորմների կնքահայր: Ես տեսնում եմ ռեֆորմներ, որոնք իրենց առարկայական արդյունքները ցույց կտան տարիների ընթացքում: Եթե ցանկություն լինի, այդ ամենը կտեսնեն», - նշեց նա:

Հիշեցնենք, որ  ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հարցազրույցին, որում նա ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի «հիմնադիր հայրն է»:

Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ նախարարը կարող է հանգիստ խղճով իրեն այս ռեֆորմի եւ հայր, եւ կնքահայր համարել:

Վիկտոր Սողոմոնյանի արձագանքը կարող եք կարդալ այստեղ