«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներն այսօր կմեկնեն Ստրասբուրգ։ Երկուշաբթի առավոտյան մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը։ Երեկվա դրությամբ դեռ հայտնի չէր, արդյոք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռացրեց պատվիրակությունից, եւս կմեկնի՞ Ֆրանսիա։
Հիշեցնենք, ԵԽԽՎ ամենամեծ խմբակցությունը, որի անդամ է Փոստանջյանը, նրան հրավիրել էր Ստրասբուրգ, սակայն ֆինանսական ծախսերը չէր հոգացել։ Հաջողվե՞լ է Փոստանջյանին գումար գտնել Միացյալ Նահանգներից Ֆրանսիա հասնելու համար, նրանից ճշտել չհաջողվեց»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում