FN Herstal ընկերությունը MILIPOL 2013 ցուցահանդեսում ցուցադրեց FN MINIMI 5,56 մմ ՄԿ3 ձեռքի գնդացիրը:
Minimi 5,56 մմ ՄԿ3 ձեռքի գնդացիրը ունի 5 դիրքով ամրացող դուրս եկող խզակոթ, ինչը թույլ է տալիս հաշվի առնել զինծառայողի մարմնի առանձնահատկությունները:
Բռնատեղը լիովին փոխված է` այժմ այն ներքևից և կողքերից ստացել է Պիկատինիի հարթակներ: Կիրառողի ցանկությամբ հնարավոր է բռնատեղին ամրացնել ջերմապաշտպանիչ էկրան:
Լարման բռնակը մեծացվել է, ինչը հեշտացնում նրա օգտագործումը թե աջլիկների և թե ձախլիկների համար: Այն ունի պաշտպանակ կեղտից ու հողից:
Սկզբնաղբյուրը` http://i-korotchenko.livejournal.com/
Պատրաստեց` Դավիթ Սոֆիյանը