FN Herstal ընկերությունը MILIPOL 2013 ցուցահանդեսում ցուցադրեց  FN MINIMI 5,56 մմ ՄԿ3 ձեռքի գնդացիրը:

Minimi 5,56 մմ ՄԿ3 ձեռքի գնդացիրը ունի 5 դիրքով ամրացող դուրս եկող խզակոթ, ինչը թույլ է տալիս հաշվի առնել զինծառայողի մարմնի առանձնահատկությունները:

Բռնատեղը լիովին փոխված է` այժմ այն ներքևից և կողքերից ստացել է Պիկատինիի հարթակներ: Կիրառողի ցանկությամբ հնարավոր է բռնատեղին ամրացնել ջերմապաշտպանիչ էկրան:

Լարման բռնակը մեծացվել է, ինչը հեշտացնում նրա  օգտագործումը թե աջլիկների և թե  ձախլիկների համար: Այն ունի պաշտպանակ կեղտից ու հողից:

 

Սկզբնաղբյուրը`  http://i-korotchenko.livejournal.com/ 

Պատրաստեց` Դավիթ Սոֆիյանը