Այսօր ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, գրում է հայկական գնդակից սպանված Էշգին Գուլիևի մասին, որը իբրև մահացել է հատուկ մարտական խնդիր կատարելիս:

Հետաքրքիրն այն է, որ նշված չէ զորամասը, նույնիսկ ուղղությունը, այսինքն խիստ կասկածելի է դառնում իրականությանը նրա մոտ լինելը, և հաշվի առնելով,  այն հանգամանքը, որ մեր ՊՆ-ն այդ լուրը հերքել է կարելի է վստահաբար դա պնդել:

Միանշանակ Ադրբեջանը չեր կարող կորցնել այսպիսի եզակի հնարավորություն օլիմպիական խաղերի բացման արարողության օրը ի լուր աշխարհի ցույց տալ իրեն զոհի դերում:

Հիշենք նաև, որ Ջ. Ուորլիքի նախօրեին կատարած թվիթերյան գրառումը երկու երկրների կողմից օլիմպիական հրադադարի մասին:

Այսպիսով հուսանք, որ քարոզչական մեքենայի այս ստոր քայլը իրականության տեղ չի անցնի:

Դավիթ Սոֆիյան