Այսօր ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, գրում է հայկական գնդակից սպանված Էշգին Գուլիևի մասին, որը իբրև մահացել է հատուկ մարտական խնդիր կատարելիս:
Հետաքրքիրն այն է, որ նշված չէ զորամասը, նույնիսկ ուղղությունը, այսինքն խիստ կասկածելի է դառնում իրականությանը նրա մոտ լինելը, և հաշվի առնելով, այն հանգամանքը, որ մեր ՊՆ-ն այդ լուրը հերքել է կարելի է վստահաբար դա պնդել:
Միանշանակ Ադրբեջանը չեր կարող կորցնել այսպիսի եզակի հնարավորություն օլիմպիական խաղերի բացման արարողության օրը ի լուր աշխարհի ցույց տալ իրեն զոհի դերում:
Հիշենք նաև, որ Ջ. Ուորլիքի նախօրեին կատարած թվիթերյան գրառումը երկու երկրների կողմից օլիմպիական հրադադարի մասին:
Այսպիսով հուսանք, որ քարոզչական մեքենայի այս ստոր քայլը իրականության տեղ չի անցնի:
Դավիթ Սոֆիյան