ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը past.atv.am-ի հետ զրույցում խոսելով ընդդիմության մասին ասել է.

«Ես լուսանցքից դուրս համարում եմ այն ուժերին, ովքեր ճիշտ ժամանակին քաջություն չեն ունենում հասարակությանն առաջնորդել, որևէ կարծիք չեն հայտնում, այնուհետև փորձում են միտինգները սեփականաշնորհել»,-իր խոսքում ասել է Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանին», ասել է.
«Այնպես չի, որ հանրապետականները գիշերները չեն քնում, որպեսզի որոշեն ԲՀԿ-ի տեղն ու դերը: Պարզապես մեր որոշ այլընտրանքային ընկերներ մոռանալով անցյալը, սկսում են քննադատել կառավարության ներկայացուցչին:

Եթե դու քննադատում ես վատ երևույթը, ապա չի նաշանակում, որ մեկը պուպուշ է, մնացածը բոբո են: Եթե քո համար կան օլիգարխներ, չի լինում, որ երկու կամ երք օլիգարխները լավն են, որովհետև դա քո օլիգարխներն են, իսկ մնացածը վատն են։ Չի կարելի ընտրողական մոտենալ:

Որևէ մեկին պատիվ չի բերում մինչև ժամը 1-ը լինել ընդդիմություն, 1-6–ը՝ այլընտրանք ասեմ, կամ ոչ իշխանական, աշխատանքային ժամերից հետո էլ՝ իշխանություն»։